Մի օր պրոֆեսորը մտավ դասարան և ասաց իր ուսանողներին, որ պատրատսվեն անկնկալ թեստին: Նրանք ամհանգիստ սպասում էին իրենց եղանների հետևում մինչև թեստը կսկսեր: Պրոֆեսորը հանձնեց հարցերի թուղթը հակառակ կողմը դեպի վերև, իսնչպես սովորաբար: Երբ նա բոլորիին հանձնեց դրանք, նա խնդրեց ուսանողներին շրջել թերթը և սկսել: Բոլորի զարմանքով, այնտեղ հարցեր չկաին, միայն մի սև կետ էր էջի մեջտեղում:
Պրոֆեսորը տեսնելով բոլորի դեմքերի արտահայտությունը նրանց ասաց հետևյալը՝«Ես ուզում եմ, որ դուք գրեք այն, ինչ տեսնում եք այնտեղ»: Շփոթված ուսանողները սկսեցին կատարել անբացատրելի առաջադրանքը: Դասի վերջում պրոֆեսորը վերցրեց բոլոր պատասխան թերթերը և սկսեց բարձրաձայն կարդալ դրանցից յուրաքանչյուրը, բոլոր ուսանողների ներկայությամբ: Նրանք բոլորն նկարագրել էին սև կետը՝ փորձելով բացատրել դրա դիրքը թերթի մեջտեղում և այլն։
Դրանից հետո, երբ ամբողջը կարդացված էր, դասարանը լուռ էր: Պրոֆեսորը սկսեց բացատտրել, <<Ես չեմ պատրաստվում գնահատական տալ ձեզ սրա համր, ես ընդհամենը ուզում էի ձեզ մտածելու բան տալ: Ոչ մեկը չէր գրել թղթի սպիտակ մասի մասին: Բոլորը կենտրոնացել էին սև կետի վրա, և նույնը կատարվում է մեր կյանքում: Մենք ունենք սպիտակ թուղթ դիտելու և հիանալու համար, բայց մենք միշտ կենտրոնանում ենք մութ բծերի վրա: Մեր կյանքը նվեր է տրված մեզ Աստծո կողմից սիրով և խնամքով: Մենք միշտ ունենք պատճառներ մի բան նշելու համար, բնությունը թարմացնում է ինքն իրեն ամեն օր, մեր ընկերները մեր կողքն են, աշխատանքը, որը ապահովում է մեր ապրուստը, այն հրաշքները որոնք մենք տեսնում ենք ամեն օր:>>
<<Այնուամենայնիվ, մենք համառորեն կենտրոնանում ենք մութ բծերի վրա, առողջական խնդիրների վրա, որոնք անհանգստացնում են մեզ, փողի պակասության վրա, ընտանիքի անդամների հետ բարդ հարաբերությունները, վրդովմունքը մեր ընկերներից և այլն: Մութ բծերը շատ փոքր են համեմատած այն ամենի հետ, ինչ մենք ունենք մեր կյանքում, բայց դրանք են, որ աղտոտում են մեր միտքը: Հեռացրեք ձեր աչքերը ձեր կյանքի սև բծերից: Վայելեք ամեն մի օրհնություն, ամեն պահը, որը կյանքը պարգևում է քեզ: Եղեք ուրախ և ապրեք դրական կյնաքով:>>
Ինչպես պրոֆեսորը բացատրեց, կյանքը տոպրակ է լավ և վատ բաներով, մենք բոլորս ունենք դրական և բացասական բաներ մեր ճանապարհին: Բայց մենք պետք է միշտ կենտրոնանանք լավի, դրականի վրա, առողջ և ուրախ կյանքի համար: Կյանքը շարունակվում է, ինչ էլ որ լինի մի վատնեք ձեր ժամանակը բացասականի մասին մտածելով: