
- Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:
Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:
Ա խմբի բառերը ստացել են ել վերջավորություն, իսկ Բ-ինը՝ալ
- Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
տես – տեսնել, բարձր – բարձրանալ:
Ա. Ընկեր, թանձր, խոր: ընկերանալ, թանձրանալ, խորանալ ան
Բ. Վախ, կամ, մոտ: վախենալ, կամենալ, մոտենալ են
Գ. Հաս, անց, հագ: հասնել, անցնել, հագնել, ն
Դ-. Թիռ, սառ, կիպ: թռչել, սառչել, կպչել չ
3.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել:
- Տրված բայնրի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս
է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:
հագենալ – հագեցել է – են-ը դառնում է եց:
Հեռանալ, մոտենալ, դալկանալ, ամրանալ, գտնել, տեսնել, թռն ել, փախչել, հասցնել, մեծացնել:
Հեռացել է, մոտեցել է, դալկացել է, ամրացել է, գտել է, տեսել է, թռչել է, փախչել է, հասցրել է, մեծացրել է
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):
կպչել- կպել է, հաչել – հաչել է (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ) մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:
հանել է, վանել է, բարձրացել է, մանկացել է, հենել է, վախեցել է, մեռել է, բռնել է, խաչել է, հառաչել է
- Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել: զգ, ծերան, կպ, տես
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է): զգ, ծերան, կպ, տես
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):զգ, ծերա, կպ, տես
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:զգ, ծերա, կպ, տես
Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:
Ներկա հիմք
- Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք (ամրացնել) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածրեցիր(արածեցնել):
Հավերը երկարացրեցին (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն մեծացրեց(մեծացնել) չամչով ու գարիով:
Ես հավանաբար ձանձրացրեցի(ձանձրացնել) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն թռցրեցինք(թռցնել) արևկող անող թռչուններին: