
- Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:
Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:Երբ շտապ եզրակացություն ես անում, կարելի է սխալվել: Անում ես
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին: Պետք է մտածել հետևանքի մասին, երբ խախտում ես բնության հավասարակշռությունը: Խախտում ես
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Այն բեռը, որը գտնվում է երկրի ձգողության ազդեցության տակ, կախենք թելից: Գտնվում է
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հարցնում այն մարդկանց, որոնք իրենց սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Կենդաբանները հավաքեցին, այն աղվեսներին որոնք խփվել էին որսի ժամանակ:Խփվել էին
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
Հետախույզը, որը ուղղություն էր վերցրել դեպի մորուտը, կտրուկ թեքվեց դեպի լանջը:
2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրինակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվել:
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեր նրանց կիթը:
3.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:
Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանել էր` Ալեքսանդր Դյուման: Ասել էր, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդացել էր, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1.Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:
Անկատար ներկա – գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ – գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա – գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ – գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա – գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ – գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ – գրեցի, կարդացի:
Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
Բոլորն էլ կազմվում են նույն դերբայներից՝ գրել և կարդալ:
Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ: Քանի որ, դիմավոր բայերը չեն կարող ինքնուրույն գործածություն ունենալ դրա համար էլ ավելանում են օժանդակ բայերը:
Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
Քանի որ , այն ընդգծում է այդ գործողությունների արված լինելը, իսկ մնացած բայերը ասում են , որ այդ գործողությունը արվել է, բայց չեն ընդգծեմ, որ այն ավարտված է:
2.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
Թափել, կապել, խաղացնել:
Ես թափել եմ
Դու թափել ես
Նա թափել է
Մենք թափել ենք
Դուք թափել եք
Նրանք թափել են
Ես կապել եմ
Դու կապել ես
Նա կապել է
Մենք կապել ենք
Դուք կապել եք
Նրանք կապել են
Ես խաղացրել եմ
Դու խաղացել ես
Նա խաղացել է
Մենք խաղացրել ենք
Դուք խաղացել եք
Նրանք խաղացել են