Կաղանդի գիշեր

Կաղանդի գիշեր

Кухня Австрии | Tasty Change

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,

Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու տողը արտահայտում է այն գաղափարը, որ երբեմն պետք է ամն ինչ սկսել նորից:

Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու- այսինքն ի վերջո այդպես է ինելու ի նկատի ունի, որ միևնույն է ամեն ինչը կվերադառնա նախկին ձևին

Տօնն է այս գիշեր…… տողը իմ կարծիքով նկատի ունի Ամանորը նաև կարելի է գալ այդ եզրակացության նրանից, որ կաղանդը- բանաստեղծության վերնագիրը նշանակում է  Նոր տարի

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։
նորից, չի բավականեցնի, լինելու, հույսեր, հինը, գույն գույն
3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։
Բանաստեղծությունը վերակենդանանալու, փոփոխությունների ու ամեն ինչի նոր սկզբերի մասին է:
4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։

Կաղանդի գիշերը լցված է գեղեցիկ ավանդույթներով ու շատ հարազատ թվացող մթնոլորտով։ Տան մեջ վառվող լույսերն ու տոնածառը ստեղծում են յուրահատուկ գեղեցկության մթնոլորտ, որն ավելի է բարելավվում ընտանիքի անդամների հավաքով։ Մեծերն պատմում են անցյալ տարվա պատմությունները, երեխաները խաղում են ու սպասում նվերներին։ Այդ գիշերը թվում է, թե աշխարհի հոգսերը կանգ են առնում ու միայն խաղաղություն ու սեր է լինում։ Այդ գիշերվա անգամ օդը շատ թարմ և նոր, դրական սպասելիքներով է լի: Այդ գիշերը մեզ հիշեցնում է, որ տոները խաղաղությունն են, ընտանիքի միությունը և ամեն դրական բան:

Leave a comment