Ազատություն

Ազատություն

Ամեն մարդ տարբեր ձևով է պատկերոցնում ազատությունը: Օրինակ՝ հիմնականում մարդիկ ազատություն համարում են այն որ, ազատությունն այն է, երբ ես անում եմ այն ինչ ցանկանում եմ: Բայց մենք նախ և առաջ պետք է մտածենք թե այդ ձևի որոշումը ինչ հետևանքի կհասցնի: Օրինակ՝ մարդը կարող է ուզել մեքենա վարել, բայց նա չունի ոչ ունակություն և օրենքից դուրս է վարել ավտոմեքենա եթե դու փաստաթղթեր և վարորդական վկայական չունես: Այսպիսով հասկանում ենք, որ եթե մենք լինենք <<ազատ>> առանց գիտակցելու ինչ ենք անում կարող են առաջանալ խնդիրներ: Դրա համար կարելի է ազատության միտքը ձևափոխել այսպես՝ ազատությունն այն է, երբ կարողանում եմ անել այն ինչ ցանկանում եմ և գիտակցում եմ դրա հետևանքների մասին: Նաև պետք է ունենալ պատասխանատվության զգացում: Օրինակ, եթե մի օր բոլորը որոշեն, որ ամբողջովին ազատ են ամենինչը իրար կխառնվի: Կան ազատության սահմանափակումներ, որոնցից են՝ ուրիշի ազատությունը, օրենքները, կանոնները, սեփական անձի պահանջմունքները, բարոյական կանոնները և այլն:

Leave a comment