
Աշխատանք դասարանում
- Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
վաղակատար ներկա
Անկատար ներկա
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Անցյալ կատարյալ
Անցյալ ապակատար
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Անկատար ներկա (ենթադրական եղանակ)
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
վաղակատար ներկա
ապակատար ներկա
- Փակագծերիբայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին և, հավանաբար, կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
- Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր):
Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ:
ապրեն, անցնեն, խաղան, հեռանան
Կապրեն, կանցնեն, կխաղան, կհեռանան
- Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը):
Օրինակ`
մտնել – մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,
գնալ – գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):
Ա. Վերջացնել, մանրացնել, հիանալ, կամենալ, թռչել, անցնել:
վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի վերջացրո՛ւ, մի վերջացրե՛ք
մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի մանրացրո՛ւ, մի մանրացրե՛ք
հիացի՛ր, հիացե՛ք, մի հիացի՛ր, մի հիացե՛ք
կամեցի՛ր, կամեցե՛ք, մի կամեցի՛ր, մի կամեցե՛ք
թռչի՛ր, թռչե՛ք, մի թռչի՛ր, մի թռչե՛ք
անցի՛ր, անցե՛ք, մի անցի՛ր, մի անցե՛ք
Բ. Վազել, կարդալ, հասնել, կպչել, վախենալ, միանալ, հիացնել:
վազի՛ր, վազե՛ք, մի վազի՛ր, մի վազե՛ք
կարդա՛, կարդացե՛ք, մի կարդա՛, մի կարդացե՛ք
հասի՛ր, հասե՛ք, մի հասի՛ր, մի հասե՛ք
կպչի՛ր, կպչե՛ք, մի կպչի՛ր, մի կպչե՛ք
վախեցի՛ր, վախեցե՛ք, մի վախեցի՛ր, մի վախեցե՛ք
միացի՛ր, միացե՛ք, մի միացի՛ր, մի միացե՛ք
հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի հիացրո՛ւ, մի հիացրե՛ք
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է(կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում է (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում(չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել(լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա(չորանալ):
2.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվեր նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցնի, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող վորոշեց իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերձնելու , տուն բերելու : Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթի ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատի ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանեիր, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտայիր, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենայի:
Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեի: