
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ
Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք
Հեղինակը ասում է՝ տոնածառը զարդարելու համար պետք է երկու բան նախ ծառը հետո խաղալիքները: Այնուհետև ավելացնում է որ պետք է բարի խաբկանք: Իսկ վերջում նշում է, որ իրականում բավարար է միայն մեկ բան՝ երազանքը
Բանաստեղծությամբ հեղինակը ուզում է ասել, որ ամեն մի բան անելու համար նախ պետք է երազանք, որովհետև առանց երազանքի այլևս անիմաստ կլինի դա շարունակել: