<<Պատուհան>> ամսագիր
Համաձայն եմ շարադրության հեղինակի մտքերի հետ: Շարադրությունը լավ է ձևակերպված և կային շատ տեղին մեջբերումներ: Ուղղակի կարծում եմ պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել և չկատարել փոքր տառասխալներ:
<<Ես եմ>> ամսագիր
Պատմությունը ինձ հետաքրքրեց: Այն իր մեջ պարունակում էր որոշակի ժարգոն, նաև հետաքրքիր էր բովանդակային առումով: Այն զվարճալի էր և եթե սա այնուամենայնիվ հորինված պատմություն է դրա մեջ ներգրավված է հեղինակի պայծառ երեևակայությունը:
<<Գրաշխարհ>> ամսագիր
Շարադրությունը արտակարգ էր: Այն ինձ հուզեց իր գաղափարով: Նաև շարադրությունով հեղինակը ուզում է փոխանցել, որ ինչ էլ որ լինի, դու պետք է շարունակես լինել գոհ այն ամենից ինչ ունես և ինչքան էլ քեզ պետք լինի օգնություն և մխիթարություն, եթե դու կարող ես մեկին օգնել որևէ հարցում, ապա օգնիր: