Հաշվետվություն

Հաշվետվություն

Այս տարի ես ձեռք եմ բերել լավ արդյունքներ հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Քերականությունից կատարել եմ տարբեր առաջադրանքներ։ Գրականությունից կարդացել եմ տարբեր կարևոր գաղափարներով ստեղծագործություններ, որոնք ընդլայնել են իմ մտածողությունը։

Այս կիսամյակում կատարած նախագծերից ես համարում եմ հաջողված իմ անհատական նախագիծը, որտեղ թարգմանել եմ տարբեր առակներ անգլերեն լեզվից ։ Դա զարգացրել է իմ լեզվական հմտությունները և օգնել ավելի լավ հասկանալ թե ինչ բառերի ընտրությամբ թարգմանություններ կատարեմ։ Կարդացել եմ տարբեր գրքեր որոնք փոխել են իմ տեսակետները տարբեր բաների շուրջ, բայց ամենաազդեցիկ և լավ գիրքը Ֆրեդերիկ Բաքմանի “Ուվե անունով մարդը” գիրքն է, որի ցերաբերյալ կա նաև շարադրություն և ինձ ամենից շատ դուր եկածներից նաև “Մեծն Գեթսբի” գիրքն է(խորհուրդ եմ տալիս գրքերը կարդալ)։

Leave a comment