
Կյանքում հաճախ մենք հանդիպում ենք իրավիճակների, երբ պետք է հարցը դիտարկենք արդարության տեսանկյունից։ Կան ժամանակներ, երբ ճիշտ լուծում գտնելը հեշտ է, բայց կան նաև պահեր, երբ դա դժվար է լինում։
Մարդիկ միշտ ձգտում են արդարության և հավասարության՝ դա կապված է բարոյականության և այլ բաների հետ։ Արդարությունը կապված է անաչառ լինելու հետ, երբ գնահատվում են բոլոր կողմերը։ Արդարության զգացում կա նաև երեխաների մոտ. օրինակ՝ եթե փոքր երեխային ինչ-որ բան անարդար է թվում, նա ճիչով կամ դժգոհ հայացքով հայտնում է դրա մասին։
Շատ մարդիկ համարում են, որ արդարությունը այն է, ինչին մարդը արժանի է կամ հասել է իր կատարած աշխատանքի շնորհիվ։ Սակայն արդարության կարևորագույն չափանիշներից է <<մեկ արշինով չափելը>>։ Դա նշանակում է, որ բոլոր մարդկանց արարքները պետք է գնահատվեն նույն չափանիշներով՝ անկախ նրանց անձից ով լինելուց։ Օրինակ, դատավորը վճիռը կայացնում է միայն տվյալ գործի հանգամանքներով, ոչ թե մեղադրյալի անձով։
Կան նաև դեպքեր, երբ կարիքավորներին ավելի շատ աջակցելը ևս արդար է, քանի որ հաշվի է առնվում, որ նրանք չէին գտնվում հավասար պայմաններում։ Կամ հանցանք գործած մարդը պատժվում է ըստ արժանավույն իր արարքի: Արդարությունը պետք է ապահովի հավասարություն ու ճիշտ վերաբերմունք՝ անկախ իրավիճակից։