Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Նա նորից պատշգամբում խորհում էր հերթական օրվա մասին: Ամփոփում էր օրվա ձոռքբերումները: Թեյնիկը վերջացրեց ջրի եռացնելը, նա գնաց ջուրը լցնելու բաժակի մեջ: Հետ վերադարձավ արդեն թեյը ըմպելով: Նա մտածում էր և նրա բոլոր մտքերը ուղղված էին մի բանի վրա՝ թե երբ նա կկարողանա հանդիպել և ամուր գրկել Անուշին՝ իր քրոջը, ում նա վաղուց չէր տեսել: Զղջում էր, որ վերջին ամգամ նրա հետ կոպիտ խոսեց, բայց հիմա նա փոխվել է և ընդունում է իր սխաղլը: Անուշի ժպիտը երևում էր նրա հիշողություններում, այն մթնշաղի լույսի պես ջերմ և լուսավոր: Նա գիտեր, որ շուտով այդ պահը կգա: Հիմա այնուամենայնիվ սիրտը լի էր սպասումով, իսկ իր առջև բացվող տեսարանը միայն ավելի էր խորացնում այդ զգացողությունը։ Մի պահ նրան թվաց թե լուսնին նայելիս նա տեսավ նրան, տեսավ Անուշի դեմքը, նա ներող և կարոտած հայացքով:
Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով: Դեռ ամեն ինչ առջևում էր: