Տերյանական բառարան

Տերյանական բառարան

Առաջին բառարան գրողներից էր Մխիթար Սեբաստացին, ում ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին է և այդ առիթով կրթահամալիրում ավանդաբար, ամեն տարի իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը, որի ժամանակ պետք է գրել բառարանների առանձնահատկությունների, որոշ բառերի բացատրոթյունների մասին կամ կազմել նոր բառարան։
Ես կազմել եմ Տերյանական բառարան որտեղ ներկայացված են նրա բանաստեղծություներում իր ոճի (կամ միգուցե իր ստեղծած) բառերը:

ահեղ- վեհ, սարսափելի

անհուն-անսահման

անտրտունջ-անմռունչ, անգանգատ

անուրջ-երազ, տեսիլք

ասուպ-մետեոր

դալուկ-մռայլ

դյութական-հմայիչ

թովչական-դյութիչ(նույն դյութականը)

ժանյակ-մտքերի, տպավորությունների ցանց

խավար-մթություն

հեկեկալ-ուժգին լացել, հեծկլտալ

հերարձակ-մազերը արձակած

հույզ-հուզվելու առիթ

մթնշաղ-արշալույս կամ վերջալույս

մշուշ-մառախուղ

մոգ-որևէ հատկությամբ բացառիկ մարդ

շառաչ-դղրդյուն

ստվերապաճույճ –ստվերապատ

տենչ-որևէ բանի հասնելու ձգտում

տրտմաշուք-տրտում հանդիսավորություն ունեցող

ունայն-դատարկ