Դատարկ նավակը

Դատարկ նավակը

Մի ժամանակ կար մի մարդ ով սիրում էր խաղաղություն և լռություն: Մի օր նա որոշեց թիավարել իր փոքրիկ նավակը դեպի հանգիստ լճակի կենտրոնը, որպեսզի կարողանա լուռ նստել: Նա նավակը կապեց քարից, փակեց աչքերը և խորը շունչ քաշեց վայելելով իրեն շրջապատող անդորրը:

Անցավ ժամանակ և տղամարդը ամբողջովին կորավ իր մտքերի մեջ, երբ հանկարծ նա զգաց հարված նավակից: Նա միանգամից չգացեց իր աչքերը, բայց զգաց, որ զայրույթը վրա է հասնում: <<Ով կհամարձակվի խանգարել իմ հանգիստ ժամանակը>>: Մտածեց նա՝ պատրաստվելով բղավել մյուս նավակում գտնվողի վրա:

Երբ նա վերջապես բացեց իր աչքերը, նա զարմացավ՝ տեսնելով, որ նավակը որը բախվում էր իրեն, ոչ ոք չէր ղեկավարում, այն դատարկ էր: Քամին այն տարել էր լճի վրայով և այն եկել էր ուղիղ իր նավակի մոտ, առանց մեկի կառավարելու:

Այդ պահին տղամարդը մի կարևոր բան հասկացավ: Նավը չէր նրան զայրացրել: Իր մեջ արդեն կար զայրույթը, ուղակի նա սպասում էր իմ բանի որի վրա դուրս էր բերելու այն: Այդ օրվանից հետո, երբ նա զգում էր, որ մեկից նեղանում կամ նյարդայնանում է, ինքն իրեն հիշեցնում էր. <<Դա ընդհամենը դատարկ նավակ է>>: Դա օգնեց նրան մնալ հանգիստ և խաղաղ անկախ նրանից թե ինչ նավակ է բախվել իրեն:

Թարգմանությունը կատարվեց այս էջից

Leave a comment