Էներգիա

Էներգիա

1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա

Էներգիան այն մեծությունն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:

2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը

Օրինակ վազող մարդը, երբ նա սկսում է շարժվել նրա կինետիկ էներգինան մեծանում է:

3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

Այն չափվում է 1 Ջոուլով

4.Մեխանիկական էներգիայի տեսակները

Կա մեխանիկական էներգիայի երկու տեսակ՝ կինետիկ էներգիան(որը կապված է մարմնի շարժման հետ) և պոտենցիալ էներգիան(որը կապված է մարմնի դիրքի հետ)

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ

Դա այն էներգիան է, որը կապված է մարմնի շարժման հետ

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն

Այն կախված է զանգվածից(m) և արագությունից(v),բանձև՝

Eկ=1/2mv²

7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

Երբ մարմինը անշարժ է:

8.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ:

Այն էներգիան, որը կապված է նրա դիրքի հետ(օրինակ՝ բարձրության)

9.բերել պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ

Օրինակ ինքնաթիռը կամ հռթիռը

10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Eպ=mgh

11.Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Լրիվ էներգիան ստանում ենք, երբ գումարում ենք կինետիկ և պոտենցիալ էներգիաները:

12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Մեխանիկական էներգիան պահպանվում է, եթե չկա արտաքին ուժերի ազդեցություն:

 

Leave a comment