Հարմարվելու պայքար

Հարմարվելու պայքար

Գյուղում ապրող մի տղա՝ Լևոնը տեղափոխվեց քաղաք՝ աշխատանք գտնելու և այստուհետև ապրելու համար: Սակայն նա չէր պատկերացնում, թե որքան դժվար կլինի հարմարվել քաղաքի արագ ռիթմին, աղմուկին ու անհայտ մարդկանց մանավանդ, եթե իրենց մոտ գյուղում մեծամասնությունը իրար ճանաչում էր և համեմատած շատ ավելի հանգիստ էր: Նա սկսեց կորցնել ինքնավստահությունը ու միայնակ զգալ իրեն։

Բարեբախտաբար, աշխատանքում գտավ ընկեր՝ Հարությունին, որը արդեն երկար ժամանակ քաղաքում էր ապրում: Հարությունը ծանոթանալով Լևոնի հետ հիշեց թե ժամանակին ինչպես էր ինքը նույնպես տեղափոխվել քաղաք: Այո նրա համար էլ էր դա անսովոր, բայց նա կարողացավ հաղթահարել դա: Զգալով, որ Լևոնը լարված է նոր միջավայրից որոշեց օգնել նրան՝ նրա մտավախությունները հաղթահարելու մեջ, ծանոթացնելով նրան քաղաքի կյանքին ու մարդկանց։ Շուտով Լևոնը հարմարվեց քաղաքին և գտավ իր տեղը։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի:

Leave a comment