Առյուծները և փոքրիկ շնագայլը

Առյուծները և փոքրիկ շնագայլը

Panchatantra Fables - The Lioness and the Young Jackal

Մի անգամ հեռավոր Սավաննայում առյուծների զույգը հայտնաբերեց մի փոքրիկ դողացնող շնագայլի ամբողջովին միայնակ: Նրանք խղճալով երիտասար շնագայլին վերձրեցին և մեծացրեցին իրենց սեփական ձագերի կողքին:

Երբ օրերը բծվերածվեցին շաբաթների, իսկ շաբաթները ամիսների՝ նրանք բոլորը միասին մեծացան: Առյուծները ուժեղ էին, խիզախ և կատաղի, մինչդեռ փոքրիկ շնագայլը խելացի էր, արագաշարժ և հետաքրքրասեր: Չնայած տարբեր լինելուն նրանք բոլորը խաղացին, սովորեցին և ապրեցին իրար հետ որպես ընտանիք:

Սակայն, ամեն ինչ սկսեց փոփոխվել, երբ նրանք մեծացան: Շնագայլը իր սուր մտքով և ճարպիկ մարմնով հաճած գերազանցում էր առյուծի ձագերին իրենց խաղերի մեջ: Առյուծի ձագերն էլ, լինելով ավելի մեծ ու ուժեղ դա չգնահատեցին: Նրանք սկսեցին շնագայլին վերաբերվել որպես օտարի՝ հրելով նրան:

Շնագայլը զգալով իրեն մերժված, որոշեց վերադառնել առյուծի ձագերի մոտ: Նա խելացի ծրագիր էր մտածել: Մի օր նա համոզեց ձագերին հետևել իրեն մինչև խորը, մութ քարանձավ՝ պնդելով որ այն լի է գանձերով: Սակայն քարանձավը սարսափելի արջի տուն էր: Հենց ձագերը ներս մտան արջը արթնացավ, բարձր մռնչաց և քշեց նրանց:

Առյուծ ծնողները, լսելով իրարացումը ճիշտ ժամանակին հասան իրենց ձագերին փրկելու: Տեսնելով շնագայլի դավաճանությունը՝ նրան խստորեն պատժեցին ասելով՝ “Դու մեզնից ոչ մեկը չես, դու պետք է վերադառնաս քո տեսակին:”

Ծանր սրտով շնագայլը թողեց առյուծների ընտանիքը: Նա թափառեց միայնակ մինչև որ գտավնագայլերի ոհմակ: Թեև սկզբում տարօրինակ էր, նա շուտով սովորեց նրանց ճանապարհները և մխիթարություն ու ընդունելություն գտավ իր տեսակի մեջ: Նա հասկացավ, որ շնագայլերի էությունն է ճարպիկ և խորամանկ լինելը, իսկ առյուծների բնավորությունն է ուժեղ և հպարտ լինելը:

Եվ այսպես, շնագայլը ապրեց իր օրերն անցկացնելով իրեն ընկերակից շնագայլերի հետ՝ միշտ հիշելով առյուծների ընտանիքը, որոնք վերձրեցին իրեն, բայց նաև գիտակցելով, որ լավ է լինել իր սեփական տեսակի հետ:

Թարգմանությունը կատարվեց այս էջից:

Leave a comment