
Եկավ փետրվարը, և մենք նորից սկսեցինք տերյանական օրերի նախագիծը: Կարդացել ենք “Տեսա երազ մի վառ”, “Տխրություն”, “Fatum”, “Իմ խաղաղ երեկոն է հիմա”, “Սարի ետևում շողերը մեռան” բանաստեղծությունները: Կարդացել ենք նաև իր մասին: Քննարկել ենք բանստեղծություններ ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից: Իսկ վերջին օրը ունեցել ենք տերյանական ընթերցումներ միջին դպրոցում: Ես սովորել էի “Հրաժեշտ” բանաստեղծությունը, բայց քանի որ այդ բանաստեղծությունը շատերն ասեցին, ես արտասանեցի “Մոռանալ, մոռանալ ամեն ինչ” բանաստեղծությունը: Իմ կարծիքով Տերյանի ոճը շատ է տարբերվում մյուս հեղինակների ոճից իր համեմատություններով, տխրությամբ, բառապաշարով և այլ բաներով: Ես համարում եմ, որ գրողներից ամենագեղեցիկ ոճն ունի Վահան Տերյանը: Իսկ իր բանաստեղծություններից իմ ամենասիրելիներն են “Երկու ուրվական”-ը, “Անանուն սեր”-ը “Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին…”-ը և շատ այլ բանաստեղծություններ: Վահան Տերյանի յուրաքանչյուր բանաստեղծություն յուրահատուկ է: