Day: February 18, 2025
Արյան շրջանառությունը անոթներով
Կարծիքները “Գրաշխարհ” ամսագրի նյութերից
Մեր կրթահամալիրում գործում են մի քանի ամսագրեր, որտեղ հրապարակվում են տարբեր ուսումնական նյութեր սովորողների, ինչպես նաև ուսուցիչների կողմից: Այդ ամսագրերից են ,,Գրաշխարհ,,-ը , ,,Ես եմ,,-ը, և ,,Պատուհան,,-ը: Քանի որ շուտով Մայրենի լեզվի տոնն է, մենք կներկայացնենք այդ ամսագրերի մասին, դրանց նյութերից կարծիքներ, նաև սկզբունքները, թե ինչպես ենք մենք ընտրում նյութեր: Ես ներկայացնում եմ ,,Գրաշխարհ,, ամսագիրը: Գրաշխարհ ամսագրում կան ստեղծագործական նյութեր, թարգմանչական աշխատանքներ (անգլերեն և ռուսերեն լեզուներից) և մեդիանյութեր: Իրականում ես չունեմ հստակ սկզբունք, որով ընտրում եմ այն նյութերը, որոնցից պիտի կարծիք կազմեմ, բայց հիմնականում ընտրում եմ դրանք, երբ ինձ գրավում են վերնագրերը, կարդում եմ մի քանի նյութեր, ընտրում ամենահավանածները և վերլուծում: Նաև հիմնականում ոչ շատ թարմ նյութերից եմ ընտրում նյութերը, թեև դրա համար հստակ պատճառ չկա:
,,Ինչու չհավատալ,, ըստ Նինա Ղասաբօղլյանի
Այս բանաստեղծությունը շատ կարևոր միտք է արտահայտում: Համաձայն եմ հեղինակի մտքին, թե ինչու մտածել վատի մասին, երբ ամեն պահի կարելի է լավն ակնկալել և վայելել, և նույնիսկ եթե դժվարությունների հանդիպես, կկարողանաս հաղթահարել դրանք:
,,Սուտ խոսողը կարող է ճշմարիտ խոսել,, ըստ Վիկտորյա Միրզոյանի
Ուսուցողական պատմություն էր, կարելի է ասել առակ: Կենդանիներին որպես կերպարներ ներկայացնելով՝ ավելի հետաքրքիր է ստացվել: Նաև պատմության իմաստը նույնպես կարևոր է՝ եթե դու շատ սուտ խոսես, քեզ այլևս ոչ ոք չի հավատա:
,,Ընտանեկան կալվածք,, ըստ Վաղարշակ Թադևոսյանի
Որպես ,,սարսափների,, և ,,դետեկտիվների,, սիրահար՝ ինձ հետաքրքրեց պատմությունը: Ընտրված էին հետաքրքիր անուններ, հետքրքրող միջավայր, այդ բաները գրավում են ընթերցողի հետաքրքրությունը և ստիպում ագահաբար կարդալ պատմությունը: Չնայած պատմությունը շատ հետաքրքիր էր ստացվել, կարծում եմ՝ կար մի խնդիր: Հեղինակը անընդհատ օգտագործում էր Մերիի անունը, ինչի փոխարեն կարող էր երբեմն դնել երրորդ դեմք: Կարծում եմ՝ դա պետք է հաշվի առնել: