Առաջարկում եմ ընթերցել

Առաջարկում եմ ընթերցել

Իմ ամենասիրելի հոբբին ընթերցանությունն է և ես կարդացել եմ բազմաթիվ գրքեր (դրանք քանակով 100-ից անցել են): Հետևաբար ես շատ գրքեր ունեմ առաջարկելու: Կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր: Հիմա կներկայացնեմ իմ սիրելի գրքերը, որոնք առաջարկում եմ ընթերցել:

Վեպ/Նովել, արկածային վիպակներ. Ինձ շատ են դուր գալիս այս ժանրերի գրքերը, դրանց մեջ ներկայացվում են գործողություններ առօրյա կյանքից, իսկ հետո հերոսի կյանքում ինչոր բան է տեղի ունենում ինչը հեատքրքիր է դարձնում այս ժանրի գրքերը:

Ջեյն Օսթին ,,Էմմա,,

Լյուսի Մոնտ Մոնտգոմերի ,,Աննան կանաչ կտուրներից,, ,,Աննան Ավոնյելայում,,

Հեկտոր Մալո ,,Առանց ընտանիքի,,

Ջոն Բոյն ,,Զոլավոր գիշերազգեստով տղան,,

Ֆրենսիս Հոջսոն Բրենթ ,,Խորհրդավոր պարտեզը,, ,,Փոքրիկ արքայադուստրը,,

Շերոն Դրեյփեր ,,Աղմկոտ լռություն,,

Էռնեսթ Հեմինգուեյ ,,Ծերունին և ծովը,,

Նիլ Գեյման ,,Քորլայն,,

Արկածային գրքեր.

Տոնկե Դրախտ ,,Նամակ թագավորին,,

Աստրիդ Լինդգրեն ,,Ավազակի աղջիկ Ռոնյան,, ,,Կալլե Բլյումքիստի արկածները,,

Դրամա.

Ռաքել Պալասիո ,,Հրաշքը,, ,,Ջուլիանը,,

Դետեկտիվ. Իմ ամենասիրելի ժանրներից մեկը, որի ընթացքում դու գրքի իրադարձությունները կարդալով փորձում ես ինքդ բացահայտել գործը:

Ագաթա Քրիստի ,,Անվերջանալի գիշերը,, ,,Մեծ քառյակը,, ,,Էնդհաուզի առեղծվածը,, ,,Շագանակագույն կոստյումով մարդը,, ,,Բերթամ հյուրանոցը,, ,,Սպանություն այբբենական կարգով,, ,,Դիակը գրադարանում,, ինչպես նաև շատ այլ գրքեր հեղինակած Ագաթա Քրիստիից

Սըր Արթուր Քոնան Դոյլ ,,Շերլոք Հոլմս,,-ի գրքերը

Տարբերվող գրքեր. 

Ջոջո Մոյես ,,Աստղեր նվիրողը,,

Ֆրեդերիկ Բաքման ,,Ուվե անունով մարդը,,

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ ,,Մեծն Գեթսբի,,

Հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններ.

Լևոն Նես ,,Բալզակ,,

Ռուբեն Եսայան ,,Թունելից 13կմ հեռավորության վրա,, Վանականներն ունեն գաղտնիք,,

Ժասմին Հայրապետյան ,,Սուպեր Նռանե,,-3 հատորները

Նարինե Աբգարյան ,,Մանյունյա,,

Արտավազդ Եղիազարյան ,,Վիշապաքարի գաղտնիքը,,

Leave a comment