
Այժմ ավելի երկար, բայց կարճացված տարբերակ:
Իրականում բնության մեջ բացարձակ հավասարություն գոյություն չունի: Ամեն մարդ տարբեր է իր մտածելակերպով, զբաղմունքներով և շատ այլ բաներով: Չնայած որ չկա բացարձակ հավասարություն գոյություն ունեն հավասարության մի քանի տեսակներ՝ իրավահավասարությունը, սոցիալական հավասարությունը և այլ:
Իրավահավասարությունը, երբ որ բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները և պարտականությունները անկախ իրենց ռասայից, սեռից, կրոնից և այլ հատկանիշներից: Օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն նաև անկախ իրենց դիրքից:Օրինակ՝ գրքում բերված էր քննարկման համար նյութ, որտեղ նշվում էր, որ գնչուհի աղջկիը ցանկանում էր աշխատել խանութում, բայց նրան այդպես էլ չընդունեցին: Իսկ երբ նա խնդրեց իր ընկերուհուն՝ որը գնչուհի չէր, դիմել այդ խանութին նրան միանգամից աշխատանքի ընդունեցին: Իմ կարծիքով դա անարդար է, քանի որ ամեն մարդ ունի իրավունք և նույնիսկ պարտավոր է աշխատել:
Սոցիալական հավասարությունն այն է, երբ բոլոր մարդիկ ունեն հավասար հնարավորություններ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից: Օրինակ՝ ֆինանսապես ոչ հարուստ ընտանիքներից ուսանողներին, դպրոցականներին և այլ մարդկանց կրթություն ստանալու համար պետք է տրամադրել որոշ զեղչեր կամ անվճար կրթություն: Նմանապես նաև առողջության հետ դեպքերում, իսկ եթե ոչ անվճար ապա պետք է տրամադրվի հատուկ գումար այդպիսի դեպքերի համար: