
1. Դուրս գրի՛ր կապերը:
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար,
մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
վրա, մասին, բացի,
2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:
Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա–սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:
3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:մակբայ
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:կապ
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:կապ
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:գոյական
Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….
Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:հետադրություն
Ամպի տակից ջուր է գալիս… հետադրություն
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:նախադրություն5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա: Նվագում է դաշնամուր
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:Այդ որոշմանը բոլորը ծանոթացան
Կանգնել է մայթի վրա:Կանգնել է մայթին
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:Ես ոչ մի նորություն չունեմ6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ- առ, դեմ, մեջ, մոտ, ըստ
բարդ-դեպի, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, նկատմամբ7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից, բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ` Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները` որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ` իր սրտի ուզածի համաձայն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ: Մարդիկ չէին վազում հոսանքի ուղղությամբ:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում: Այդպիսի երևույթները հաճախ չեն նկատվում:
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ: Լիովին անհնար է ուրիշ վայրերում էլ կիռարել նման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր: Քամին այլևս չէր փչում:
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:Ոչ ոք լուսամուտին թուղթ չէր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը: Պատերազմը ամբողջ տնտեսությունը չէր քայքայել:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը: Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են ոչ միայն գարնանը:
- Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը: Բոլոր հնարները կօգնեին նրան կրճատելու ժամանակը:
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:Բոլոր առագաստանավերը քամուն հակառակ կարող են շարժվել:
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ: Բոլորը ունեին զբոսնելու ցանկություն
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակներ:Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների։
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:Այդ փաստարկներն ամենևին համոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:Բոլորը հիացած էին այդ փոշով:
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:Վաղուց ենք լսել այդ մասին: