
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
Դեպի լույսը մեր ուխտի։
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:
չկան
չկան
2. Բացատրի՛ր վերնագիրը:
Մեր երդումը, մեր հանձնարարությունը, առաքելությունը
3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը, արտահայտած միտքը:
Բանաստեղծությունը արտահայտում էր պայքար ու անդրդվելիություն, որտեղ մարդիկ, չնայած ամենատարբեր դժվարություններին, փորձություններին շարունակ գնում են դեպի լույսը՝ իրենց նպատակը կատարելով։ Նրանք անցնում են արյան, կրակի ու խավարի միջով, բայց չեն դադարում առաջ շարժվել, պահելով իրենց հավատը ու համառությունը:
4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր:
Ուղտը դա կենդանու անվանումն է իսկ ուխտը երդումն է կամ առաքելությունը ինչին դեպի մարդիկ գնում են: