Երազները ու նպատակները մեր կյանքի այսպես ասած աստղերն են, որոնք մեզ ցույց են տալիս ճանապարհը դեպի մեր ուզած մեծ երեզանքներն ու նպատակները: Երբ նայում ենք երկնքին, տեսնում ենք աստղերը, թվում է թե դրանք մեզ տանում են դեպի այդ ճանապարհը: Դեպի երկինք գնալը նշանակում է հավատալ, որ մեր երազները իրականություն կարող են դառնալ, նույնիսկ եթե ուղու վրա շատ դժվարություններ կան:
Այդ ճանապարհը հեշտ չի, բայց այդ դժվարությունները մեզ կօգնեն հասկանալ, թե որքան ուժեղ ենք մենք և թե ինչքան բան ենք արդեն հաղթահարել: Այդ ճանապարհին ամեն արվող մի քայլ մեզ ավելի է մոտեցնում մերերազանքին կամ նպատակին:
Երբ մենք հավատում ենք, որ մեր աստղի շողերը միշտ փայլում են(այս խոսքերով ուզում եմ ասել, որ եթե նույնիսկ մի պահ կտրվես երազանքիցդ միևնույն է միշտ էլ հնարավորություն կունենաս այն իրականացնելու)՝ սպասելով մեզ, մեզ մնում է միայն համարձակություն ունենալ ու շարժվել դեպի երկինքը, որտեղ գտնվում են մեր երազանքներն ու նպատակները: