Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Պատասխանատու մարդը այն մարդն է, ով ընդունում է իր գործողությունների հետևանքները և հաշվի է առնում ուրիշների շահերը նույնպես։ Եթե մեկը պատասխանատու է, նա չի խուսափում իր պարտականություններից և կատարում է խոստումները տվյալ ժամանակահատվածում։

Պատասխանատվության օրինակ՝ ես ու իմ ուսուցիչները ունենք տարբեր պատասխանատվություններ։ Ես պատասխանատու եմ իմ կրթության համար՝ կատարելով առաջադրանքները և աշխատելով ավելացնել իմ գիտելիքները։ Ուսուցիչներն էլ իրենց հերթին, պատասխանատու են մեզ ճիշտ ուղեկցելու և աջակցելու համար, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր նպատակներին։

Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ մարդ ներքուստ չես հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում ես։ Օրինակ՝լինում է երբ մեկի գործողությունները ինձ բացարձակապես դուր չեն գալիս, բայց ես փորձում եմ լինել հանդուրժողական և շատ չբարձրաձայնել դրա մասին:

Եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականություն, ապա դա կարող է հանգեցնել հակասությունների բռնության և ներքին կռիվների։ Հանդուրժողականությունը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում, որովհետև այն պահպանում է խաղաղությունը, հարգանքը և արդարությունը՝ թույլ տալով մարդկանց լինել տարբեր, բայց ապրել նույն օրենքներով։

Leave a comment