
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ:
Նա տուն ուներ գետի ափին, որը շինված էր անտաշ քարից:Նկարագրում էր Կարսը որպես, իր սիրելի տուն, հայրենի կապույտ երկինք և այդ նկարագրությամբ փոխանցում էր այլ պատկերացումներ Կարսի մասին:
2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
տապար-կացին
3. Բացատրի՛ր այս քառատողը.
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Այս քառատողում Չարենցն ուզում է ասել, որքան էլ աշխարհում բաներ կատարվեն, նա թեկուզև լինի հաշմանդամ, խելագար և թափարական դեպի երկինք(այսինքն բարձրունք)պիտի գնա, իր հին ու աստղային երազների ճանապարհով:
4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Կարոտի, մի փոքր տխրության և նա փորձում էր ինքն իրեն գտնել:
5. Բացատրի՛ր վերնագիրը:
Անձնական երգ, անձնական մտորումներ