Հրանտ Տեր-Աբրահամյան «Լույսի որդիները»
Վերլուծություն
«Լույսի որդիները» հոդվածում հեղինակը պատմում է Տիգրան Հայրապետյանի մասին, ում անվան մրցանակը ստացել է 2006 թվականին։ Ասում էր, որ մինչև իր այդ անվան մրցանակ ստանալը իրենից ոչ մի գործ չէր կարդացել միայն լսել էր անունը: Չնայած նա չի ճանաչել Տիգրանին անձամբ այն էլ նրա կենդանության օրոք, բայց նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա և նա համարում էր նրան ավագ ընկեր։ Հեղինակը խոսում է, թե ինչպես են Տիգրանի գաղափարները օգնել նրան հասկանալու անկախ մտածողության կարևորությունը, հատկապես Հայաստանում։ Նա նաև նշում է, որ Տիգրանը իսկական քրիստոնյա էր, ով խորապես էր հասկանում Ավետարանի արժեքները, ու ոչ թե պարզապես դրսից բարեպաշտ էր, այլ փորփրում էր Ավետարանները և ամենախորքից փորձում հասկանալ դրանք:Հեղինակը նշում էր, որ Տիգրանը չէր հանդուրժում ստրկամտությունը ու կեղծ բարոյականությունը, նա ուզում էր որ թշնամաք չլինի իր և այսպես ասած “ստրուկների” հետ։ Հեղինակը Տիգրանին նշում է որպես լույսի որդի ինչպես կասեր Պողոս առաքյալը: Այս հոդվածով հասկացվում էր, որ Տիգրան Հայրապետյքնը մի մարդ էր, ով պարզ էր ու համարձակ, բայց պայքարում էր խավարի դեմ։