Մի ժամանակ, հաստ ծառերով, կանաչ անատառում, մի շատ սոված աղվես գտավ հաց և միս կաղնու հին ծառի փչակում: Ուտելիքը հովիվներից էր մնացել: Գռգռացող ստամոքսով աղվեսը սողոսկեց փչակը մինչև նա կշտացավ:Կերակուրը շատ էր և առատ, որ նրա փորը փչվեց ինչպես փուչիկ:
Երբ նա փորձեց անցքից դուրս գալ նա հասկացավ, որ խրվել է: Նա սկսեց տնքալ և հառաչել վրդովված իր վատ բախտից:
Մինչև աղվեսը տնքում էր, մեկ այլ աղվես էր այդտեղով անցնում: Նա հարցրեց թե ինչն այն չէ: Խրված աղեսը բացատրեց, որ շատ է կերել և հիմա նա չի կարողանում ծառի միջից դուրս գալ:
Մյուս աղվեսը ծաղրեց և ասաց <<Լավ, իմ ընկեր, կարծում եմ դու պետք է մնաս այստեղ մինչև որ քո փորը ետ քաշվի այն չափով որով դու սկզբում սողոսկել ես ներս: Միայն այդ ժամանակ դու կկարողանաս դուրս գալ:>>
Այսպիսով աղվեսը պետք է սպասեր մինչև որ դառանր այնքան նիհար, որ կարողանար ազատվել, դաս քաղելով շատ ուտելու հետևանքները: