Ձայնարկություն

Ձայնարկություն

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
-Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
-ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
-Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

  • զգացական
  • կոչական
  • նմանաձայնական
  1. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
    Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… կոչական
    Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… զգացական
    Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ նմանաձայնական

    Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
    Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
    3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
    պարզ-ա՛խ, վա՛յ, բը՛զզ, ջա՛ն
    բարդ-վայ-վայ, հե՜յ վախ

    Ձայնարկությունների ուղղագրությունը.

  • միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
  • անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
  • եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…
  1. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա՜յ մարդ, ի՞նչ ենք անելու:

Հե՜յ, ու՞ր եք գնում:

Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:

շատ անհանգստանալ, ուժգին անհանգստանալ, գիրեշը անհանգստանալ, այստեղ անհանգստանալ

շատ սովորել, լավ սովորել, դասին սովորել, դպրոցում սովորել

քիչ ուղևորվել, լավ ուղևորվել, ամառն ուղևորվել, քաղաք ուղևորվել

2.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`

հրաշագործ դեղ – ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը,-ինչի՞ օգնությունը, լավ բերք,-ինչպիսի՞ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ,-ինչպիսի՞ ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն,-ինչպիսի՞ ընկերություն, գործարանի ծխնելույզներ,-Ինչի՞ ծխնելույզներ, հատել անտառը,-ի՞նչ անել անտառը, քաղաքում հանդիպել,-որտե՞ղ հանդիպել, ընկերներին հրավիրել,-ո՞ւմ հրավիրել, արագ տարածվել,-ինչպե՞ս տարածվել, հանդիպել խոչընդոտների-ինչի՞ հանդիպել:

Leave a comment