Չարենցի ռուբայիները

Չարենցի ռուբայիները

1. Առանաձնացրու քեզ դուր եկածները, յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ մեկնաբանիր։

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

Կյանքը անընդհատ փոխվում է և ամեն անգամ դու էլ ես փոխվում քո բնավորությամբ, տեսքով տարիքով և մնացածով,կյանքը առաջ է գնում և ասյպես անդադար դու շարունակում ես ապրել այլ լինելով:

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

Թռչունի թռիչքը ներկայացնում է փոխվող ժամանակը, յուրաքանչյուր ընտրությունը և քայլը։

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

Այս ռուբային ուզում է ասել, որ մարդը պետք է միշտ առաջընթացք ապրի, ապրի իրական կյանքով, որը ճիշտ է միշտ չէ հաճելի, բայց նա պետք է պայքարի դրա համար:

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

Այս ռուբային ցույց է տալիս, որ կյանքում ամեն ինչի համար մենք պայքարում ենք և պիտի պայքարենք ինչքան էլ իրավիճակը փոփոխվի:

2. Համացանցից պարզի՛ր՝ ինչ է ռուբայաթը։

Քառատող ավարտուն բանաստեղծություն:

Leave a comment