Վերաբերական

Վերաբերական

Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:

Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝

  • հաստատական
  • ժխտական
  • երկբայական
  • գնահատողական
  • սաստկական
  • սահմանափակման
  1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի,  տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ:

Հաստատական-իհարկե, անպայման

Ժխտական- ոչ

երկբայական-միթե, կարծես թե

գնահատողական-բարեբախտական, դժբախտաբար

սաստկական-նույնիսկ, մանավանդ

սահմանափակման-միայն, գոնե

Ըստ կազմության  վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր

  1. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար:

Պարզ-գոնե, իբր, ահա

բարդ-նույնիսկ, կարծես թե

ածանացավոր- անպատճառ

բարդածանցավոր- իբրև թե, բարեբախտաբար

  1. Կետադրի՛ր տրված նախադասությունները

Իրո՞ք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել:

Ո՛չ, դա միայն ինձ է վերաբերում:

Ընկերս, անշուշտ, միշտ ինձ հետ է:

Արդյո՞ք լուծում ունի այս հարցը:

  1. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:

Իմ ուզածի պես էլ եղավ:  սաստկական

Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: հաստատական

Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր:սհամանափակման

Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր:գնահատողական

Թերևս այս մասին նորից խոսենք:երկբայական

Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: ժխտական

  1. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
    1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ: Միանգամայն վստահում եմ:
    2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից: Թերևս վատ չէր:
    3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:Այո, անշուշտ:
    Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:

Leave a comment