Գարունը բնության վերածննդի ժամանակաշրջանն է, աշխարհը վերականգնվում է նոր ուժերով։ Ձյունը հալվում է, խոտը սկսում է կանաչել։ Առաջին բողբոջներն բացվում են, ծառերը նորից կանաչում։ Արևի շողերը դառնում են ավելի տաք, և օդը լցվում է թարմությամբ ու խոտի բույրով։
Թռչունները վերադառնում են, երգում են և ամբողջ աշխարհը լցվում է կյանքով։ Գարունը ոչ միայն բնության վերածնունդ է, այլ նաև մեր հոգու՝ նոր սկսված ժամանակաշրջանի հետ կապված հույզերի արտահայտություն։ Գարունը հիշեցնում է, որ ամեն դառը սառնությունը հաջորդում է ջերմությունը, իսկ բնությունը վերածնվում է՝ ցույց տալով իր անկրկնելի գեղեցկությունը։