Կոլաժներ

Կոլաժներ

Կոլաժները տարբեր մասերից հավաքված պատկերներ կամ իրեր են, որոնք միասին ստեղծում են մի նոր պատկեր կամ գաղափար։ Օրինակ՝ կարող են լինեն լուսանկարներ, կտավներ, թղթեր, նույնիսկ փոքրիկ առարկաներ, որոնք միավորում են շատ տարբեր էսթետիկա։ Այս տեխնիկան շատ օգտագործվում է արվեստում՝ ցույց տալու հակադրություններ կամ նոր գաղափարներ, որոնք չես կարող ասել միայն մեկ պատկերի կամ նյութի միջոցով։ Ես իմ դիզայն-մոդելավորում ընտրության գործունեության ժամանակ անում եմ կոլաժներ։ Անում եմ դրանք տարբեր էսթետիկաներով և թեմաներով։ Սիրում եմ ստեղծել կոլաժներ դրանցով ես արտահայտում եմ իմ տպավորությունները, ոգեշնչումը և այլն։

Օրինակ` այս կոլաժում պատկերված է քաղաք, որը ունի իր տարօրինակությունները։

Այս կոլաժը ես արել եմ իմ ընկերուհիների հետ միասին։ Այստեղ առանձնացված են տարբեր <<էսթետիկաներ>>։ Ես իմ կոլաժի հատվածը պատկերել եմ որոշ մոդելներով և թերթերից հատվածներով։ Աստղիկը պատկերել է տուն, տան խոհանոցը։ Եվան էլ արել է կոլաժը կանաչ էսթետիկայով։

Այս կոլաժում ես պատկերել եմ ժամանակակից ինտերիեր։ Քանի որ իմ կարծիքով նման կանաչավուն դեղինը և սևը շատ լավ համադրվում են և դրա համար ստեղծեցի այսպիսի կոլաժ։

Այս կոլաժը չափսերով ավելի մեծ է մնացածից։ Այս կոլաժի նախնական ձևը պատկերել էր մեկ ուրիշ աշակերտ։ Բայց այդ տարբերակում ներկայացված էին որոշ մոդելների դեմքեր և ֆոնը ներկված էր մանուշակագույնով ինչը անհամադրելի էր։ Քանի որ կաին որոշ մոդելներ ես որոշեցի, որ այս կոլաժը պատկերված է լինելու նորաձևության մոդելներով և շորերը գծագրերով։

Մեկ մեկ ես դպրոցից դուրս էլ եմ անում կլաժներ։

Ահա այս կոլաժը ես արել եմ դպրոցից դուրս։ Կարծում եմ բոլորը գիտեն հանրահայտ “Dior” նորաձևության ընկերությունը։ Ահա դրա հինման վրա էլ ստեղծել եմ այս կոլաժը։

Ահա ևս մեկ կոլաժ որը ես ավարտեցի։ Այս կոլաժում պատկերված են 80-ականների սև ու սպիտակ լուսանկարներ ու ոճեր, որոնք արտացոլում են ժամանակաշրջանի վինտաժային ու նոստալգիկ մթնոլորտը: Այն ստեղծում է յուրահատուկ տեսք, որը վերակենդանացնում է անցյալի հիշողությունները՝ օգտագործելով դասական սև ու սպիտակ գույներ:

Leave a comment