Մոծակը և առյուծը

Մոծակը և առյուծը

Aesop's Fables - The Gnat and The Lion

Կար մի մոծակ, ով սիրում էր պարծենալ իր ուժով: Մի օր նա տեսավ ծառի տակ հանգստացող առյուծին և որոշեց ապացուցել իր կարողությունը:

Մոծակն արագորեն թռավ դեպի առյուծը և խայթեց ուղիղ նրա երեսը: Ապշած առյուծը արթնացավ իր հանդարտ քնից և հարվածեց իր դեմքին ծանր թաթով: Նա չէր կարողանում բռնել մոծակին և ընթացքում քերծվածք հասցրեց իր իսկ դեմքին՝ պատճառելով ցավ:

Տեսնելով, որ առյուծը ցավեցնում է ինքն իրեն՝ մոծակը թռավ հեռու՝ ծիծաղելով և պարծենալով:

-Ես ծեծեցի հազոր առյուծին,- պնդում էր նա՝ հպարտանալով իր ենթադրյալ հաղթանակով:

Սակայն շատ չանցած, երբ մոծակը ուրախ բզզում էր, հանկարծ հայտնվեց սարդոստայնում: Նա փորձեց ազատվել, բայց ջանքերն ապարդյուն էին: Նա խրվել էր՝ չկարողանալով ազատել ինքն իրեն:

Շուտով սարդը եկավ և , տեսնելով թակարդն ընկած մոծակին, վերցրեց նրան որպես կերակուր: Եվ հենց այդպես պարծենկոտ մոծակը, ով ,,հաղթեց,, առյուծին, ինքն իր վերջը տվեց:

Թարգմանությունը կատարվել է https://www.fablereads.com/en/fable/the-gnat-and-the-lion էջից:

Leave a comment