Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․

1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։
2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք բառակապակցությունները։
արևանման խոսք ասելով նա նկատի ունի պայծառ խոսքը, առնավառ նշանակում է արյունավառ այսինքն արյան գույնի, կարմիր ներկված: Այս բառը շատ է օգտագործվել Եղիշե չարենցի ստեղծագործություններում:
3. Ցույց տուր բանաստեղծության մեջ եղած հակադրությունը։
Բանաստեղծության մեջ համեմատվուն էին գիշերվա տկարությունը և առավոտվա ուժը: Օրինակ՝արևի ոսկին-գիշեր ու լուսին, գունատ-խնդուն և այլն:
4. Վերնագրի՛ր բանաստեղծությունը։
Կարծում եմ բանաստեղծությանը կհամապատասխաներ ,,Գունատ գիշեր,, անվանումը:
Քամին
Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:

Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, –
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, – երկաթաթ— թռչուն, –
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, –
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, –
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, –
Երբեք,
Երբեք,
Երբեք…

Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. –
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…

1. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամին։
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, –
Երբեք,
Երբեք,
Երբեք…
2. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք նկարագրում են աշնան քամին։
Թռցնում է դեղին նժույգները իրա,
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին,
Սարսափահար դարձած նախիրների նման,
Քաղաքը գորշ ու մութ։
3. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։
4. Ցույց տուր հեղինակի վերաբերմունքը
ա/ քամու նկատմամբ
Նա նկարագրում է այն որպես մահվան ճչացող, խառնաշփոթ ստեղծող ուժ,
բ/քաղաքի նկատամամբ,
Քաղաքը ներկայացված է որպես մռայլ ու մութ
գ/ ծառերի նկատմամբ,
Հեղինակը խղճով էր նրանց նկարագրում, նկարագրում էր որպես ցնցոտիներով պառավների:
դ/ մարդկանց նկատմամբ։
Այստեղ մարդիկ հիմնական դեր չէին տանում, բայց այս դրվագներում ներկայացվում էր, որ այդ ժամանակ անցորդները դեղին զառանցանք էին թվում:

Leave a comment