Գործնական քերականություն

Գործնական քերականություն

  1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով:

Դղյակը ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա կերտված էր (կերտվել ) գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը բաժանված էր (բաժանվել) չորս կամարամասի, որոնք հաստատված էին (հաստատվել) գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին (շինվել) սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից:

Նախադասություն – կարևոր բնութագրիչներ.

  • միտքը կամ բովանդակությունը,
  • ստորոգյալը / ստորոգումը
  • հնչերանգը:

Գտնել նախադասության ստորոգյալը:

Առաջին աքլորականչի հետ արթնանում էր պապս:

Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝գոյական, ածական, բայ, մակբայ, թվական, դերանուն:

Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև-բառակապակցություն, Աշնանն անձրևում է-նախադասություն:

Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.

ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-գոյական

բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-ածական

գ. մարտի ութ, առնվազն տասը- թվական

դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը- դերանուն

ե. խղճին ծանրացած, տանը պահվող-դերբայ

զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- մակբայ

Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.

բացատրել.

Սկյուտարի սոխակ-Պետրոս Դուրյան

ուղտի ականջում քնել-աշխարհից անտեղյակ լինել

սիզիփոսյան աշխատանք- անօգուտ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

Սկսել էր(դիմավոր, երրորդ, եզակի, սահմանական, վաղակատար անցյալ, ներգործական)  փչել(անդեմ-անորոշ դերբայ) թարմ(որակական, դրական աստիճան), գրեթե ցուրտ(որակական, դրական աստիճան) քամին: Արևը հաճախ ծածկվում էր(դիմավոր, երրորդ, եզակի, սհամանական, անկատար անցյալ, կրավորական) վազող(անդեմ-ենթակայական դերբայ) ամպերի մութ(որակական, դրական) կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր(դիմավոր, երրորդ, եզակի, հարակատար անցյալ, կրավորական, ) գյուղը՝ իր կարմիր(որակական, դրական) կղմինդրե(հարաբերական) տանիքներով, սիրուն(որակական, դրական) ծառաստանների մեջ թաքնված(անդեմ-հարակատար դերբայ): Հորիզոնում հնձված(անդեմ-հարակատար) արտերի հեռանկարը ծածկվել էր(դիմավոր, երրորդ, եզակի, սահմանական, վաղակատար անցյալ, կրավորական) մոտակա թաց(որակական, դրական) հողերից ելնող(անդեմ-ենթակայական) գոլորշիների քողաձև(հարաբերական) վարագույրով:

  1. Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:
  2. Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

Նստել-ենթակա, ուղղական անկարելի էր, պետք էր միայն կանգնել-ստորոգյալ, ուղղական : Ասաց, որ մեռնելու-տարական, ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու-տարական:  Նրանց դուրս գնալուց-բացառական հետո սենյակն ազատվեց:

Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի  երևալ-, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:

  1. Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

Ուղղական-հեռանալ, հեռացնել

Սեռական-հեռանալու, հեռացնելու

Տրական-հեռանալու(ն), հեռացնելու(ն)

Հայցական-հեռանալ(ը), հեռացնել(ը)

Բացառական-հեռանալուց, հեռացնելուց

Գործիական-հեռանալով, հեռացնելով

  1. Կազմի՛ր տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,

խաղալ, անհանգստանալ, թռչել:

Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:

  1. Դուրսգրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:

Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:

Տուն ավերողին տուն չի մնա:

Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:

Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա:

Leave a comment