
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
Գերեզմանիս մարմար քարին կմնա:
- Անհասկանալի բառերը բացատրի՛ր։
Էշխ-ոգևորություն, սեր
- Ի՞նչ կրկնություններ կան բանաստեղծության մեջ՝ բառերի, բառակապակցությունների, հնչյունների։ Կրկնությունները ի՞նչ են տալիս բանաստեղծությանը։
Կրկնությունները բանաստեղծությանը տալիս են հանգավորում: Փոխվել բառն է կրկնվում, հազարը, և ամեն քառյակում վերջին բառը կրկնվում է օրինակ՝մեջը կամ օրինակ՝ խաղը և վաղը բառերի հնչյունները նման են:
- Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Հույս, ուրախություն, սեր, բայց այդ ամենը ոչ իր համար:
- Ի՞նչ բովանդակություն է արտահայտում բանաստեղծությունը։
Սիրո մասին բանաստեղծութոյւն էր, սերը բնության օգնությամբ էլ է պատկերել բանաստեղծության մեջ: