Ինչ է իշխանությունը

Ինչ է իշխանությունը

Իշխանությունը ընդանուր առմամբ նշանակում է ունենալ ազդեցություն որոշ բաների, հարաբերությունների և մարդկանց վրա: Իշխանությունը դասակարգվում է 3 տեսակների՝ անհատական, խմբային(դա կարող է լինել ընտանիքը, դասարանը կամ ինչ որ անձնախումբ) և հանրային (այսինքն կվերաբերի ամբողջ հանրությանը): Իշխանությունների գլխավոր նպատակը այն բանի կամ մարդկանց ում վրա մարդը իշխում է կարգավորել (մարդու դեպքում հարաբերությունները): Իշխանությունը նաև ապահովում է կարգ ու կանոն: Այսինքն պետական իշխանությւոնը ապահավում է, որ մարդիկ լինեն անվտանգության մեջ և այլն: Իսկ դրա համար արդեն նրանք ստեղծում են օրենքներ, կարգեր և այլն: Իշխանության համար նաև դեր ունի ուժը, քանի որ եթե ուժ չլինի իշխանները չեն կարողանա ունենալ ազդեցություն: Հեղինակությունն էլ է միջոց ազդեցություն ունենալու հասարակության վրա: Օրինակ՝ մեզ հայտնի շատ բանաստեղծներ, երգիչներ, կոմպոզիտորներ և այլ մարդիկ չէն ունեցել իշխանություն հասարակության վրա, բայց իրենց հեղինակությամբ կարողացել են ազդեցություն թողնել իրենց ժամանակակից ժողովրդի վրա:

Leave a comment