
Վարուժանը սիրում էր մեծ խնջույքները՝ ընկերների հետ ուրախանալը, ծիծաղելը ու պարելը։ Ահա մի երեկո նա նորից հրավիրված էր խնջույքի: Մինչ ուրիշները զվարճանում էին, նա զգաց, որ իր մեջ հանկարծակի փոփոխություն տեղի ունեցավ: Նրան շատ անծանոթ թվաց իր մթնոլորտը: Նա գուցե չէր կարողանում գտնել իր տեղը՝ շրջապատող մարդկանց մեջ, անհանգստություն էր զգում, չէր ուզում լինել այդ խնջույքի բաղկացուցիչ մի մասնիկ:
Նա որոշեց դուրս գնալ մաքուր օդ շնչելու, որպեսզի թեթևանա։ Դրսում օդը սառն էր, բայց մի տեսակ թարմացնող: Հեռու չգնալով, կանգնած էր բակում՝ մտածելով, թե ինչու էր իրեն այսպես զգում։ Հանկարծ նկատեց մի աղջկա, ով նստած էր մի փոքր ավելի հեռու, մի նստարանի վրա, նույնպես միայնակ և կարծես թե ինչոր մի բանի սպասելով։ Վարուժանը մի պահ կանգնած մնաց՝ մտածելով, թե ինչու է հենց այս պահին հենց նրան հանդիպում։ Աղջիկն ուշադիր նայեց նրան կարծես զգալով իր ներքին աշխարհը, ժպտաց։
«Ասում են, որ երբեմն մարդիկ գնում են ինչ-որ մի տեղ, բայց չեն կարողանում գտնել իրենց տեղը»- ասաց աղջիկը։ «Դու միակն ես, ով դուրս եկավ բացի ինձնից։ Բոլորը պարզապես կորցնում են իրենց»։
Վարուժանը մի պահ լռեց։ Նա չկարողացավ մի բան ասել։
Նա միշտ էլ գնահատել էր, երբ մարդիկ ասում էին իրենց անկեղծ կարծիքները, բայց այս խոսքերը մի տեսակ տարբեր էին՝ կարծես մի նոր ու կարևոր բան բացահայտելու առիթ տային։ Աղջիկը շարունակեց․
«Ի՞նչ ես կարող անել, երբ զգում ես, որ չես պատկանում այնտեղին, որտեղ գտնվում ես։ Երբ ամեն ինչ կարծես քեզնից հեռու է և տարօրինակ։»
Վարուժանը գլուխը մի փոքր բարձրացրեց, մտածելով, որ համամիտ է, իսկապես, նա էլ է այդպես կարծում: Աղջիկը նրա դեմքից հասկացավ դա և շարունակեց.
«Իսկ դու ի՞նչպես որոշեցիր դուրս գալ», — հարցրեց նա՝ մի քիչ ավելի մոտենալով։ «Բոլորը մնացել էին իրենց տեղերում, բայց ես զգացի, որ ուզում եմ գնալ»։
Վարուժանը մի փոքր ժպտաց։ «Կարծում եմ դու էլ կհասկանաս, երբեմն մի պահում ամեն ինչ կարող է փոխվել՝ կարծես նախորդ կարծիքդ, ճաշակդ այլևս գոյություն չունի։ Հենց այդ պահին էլ ես զգացի, որ պետք է դուրս գամ, հասկանալու համար թե այս կյանքի որոշումների ճանապարհի որ մասում եմ։» «Իսկ հիմա կարծում եմ կարելի է գնալ մի այլ տեղ, որտեղ մթնոլորտը մեզ ավելի հոգեհարազատ է, և խոսել»։
Աղջիկը մի պահ լուռ մնաց, հետո համաձայնեց, ու նրանք երկուսով գնացին Վարուժանի տուն։ Ճանապարհին Վարուժանը զգաց, թե ինչպես սկսում է ավելի հանգիստ զգալ իրեն։ Մի տեսակ ամենինչ ավելի պարզ ու գեղեցիկ էր թվում։
Հասան Վարուժանի տուն, որտեղ ընտանեկան երեկո էր։ Նա հայտնել էր, որ գնալու է խնջույքի և նրան չէին սպասում: Նրա վերադարձը բոլորի համար անսպասելի էր: Բայց նրանք միայն մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել: