Նախադասության տեսակները

Նախադասության տեսակները

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող:Բացականչական
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ:Հարցական
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել:Հրամայական 
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: Պատմողական

Պատմողական նախադասություն

  1. Հաստատական
  2. Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ:ժխտական
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում: հատսատական

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

Դու ինձնից ի՞նչ ես պահանջում- հարցրեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում: 

-Ո՞վ է ինձ սպասում:

-Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված: 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

-Լիլիթ ների՛ր ինձ:

-Մի՛ հիշիր,  ինձ այդպես մի՛ գթա:

-Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների: 

-Խաղա՛ղ անցիր մի՛ սպասիր :

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

-Ա՜խ մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:

-Ավա՜ղ, ոչինչ չի փոխվել: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերադարձս բոլորի համար անսպսաելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:

Հարազատ, բայց օտար միջավայր

Leave a comment