Ծեր մարդը և նրա թոռնիկը

Ծեր մարդը և նրա թոռնիկը

Կար չկար մի ծեր պապիկ կար, ով ապրում էր իր որդու, հարսի և նրանց տղայի հետ: Պապիկի աչքերն առաջվա պես սուր չէին, իսկ ձեռքերը երբեմն ուտելուց դողում էին: Դա դժվարացնում էր գդալը պահելը և երբեմն նրա ապուրը թափվում էր սեղանի վրա:

Դա դուր չէր գալիս նրա որդուն և հարսին: Դա նրանց անհարմարավետություն էր պատճառում: Այսպիսով նրանք ստիպեցին նրան նստել հանգիստ անկյունում փոխարեն մեծ ընտանեկան սեղանի շուրջ: Նրանք նրան տալիս էին իր սնունդը հին թասիկի մեջ, իսկ երբեմն նրան արհասարակ շատ սնունդ չէին տալիս:

Պապիկը նայում էր իր ընտանիքին իր փոքրիկ անկյունից, տխրությամբ լի աչքերով: ՄԻ երեկո նրա ձեռքերը այնպես դողացին, որ թասը սահեց մատների արանքից և բախվեց հատակին: Այն կտոր-կտոր եղավ:

<<Օ՜հ, տես դու ինչ արեցիր>> ասաց նրա հարսը հոգոց հանելով: Նա վրդովված էր, բայց պապը պարզապես իջեցրեց գլուխը և ոչինչ չասաց: Հաջորդ օրը նրան փայտե աման տվեցին, որ ևս մեկը չջարդի:

Մի կեսօրին նրանց փոքրիկ տղան, ով ընդամենը չորս տարեկան էր, նստեց գետնին: Նա խնամքով միացնում էր փայտի փոքր կտորները իրար: Նրա հայրը նկատեց և հարցրեց. <<Ի՞նչ ես անում որդիս:>>

Տղան նայեց և ժպտաց: <<Ես փայտե աման եմ պատրաստում քո և մայրիկի ուտելու համար, երբ ես մեծանամ:>>

Հայրը և մայրը քարացան: Նրանք նայեցին իրար, իրենց աչքերը լայն բացած: Այդ պահին նրանք հասկացան, թե ինչքան անարդար վերաբերմունք են ունեցել պապիկի նկատմամբ:

Հենց այդ գիշեր նրանք հետ բերեցին նրան ընտանեկան սեղանի մոտ: Նրանք համոզվեցին, որ նա ուտելու բավական բան ունի, և եթե նա մի փոքր թափեր ճաշը, ոչ ոք դեմ չէր լինի: Այդ ժամանակվանից նրանք բոլորը նրանք ճաշում էին բոլորով միասին և նրանց տունը լցված էր ջերմությամբ և սիրով:

Leave a comment