Ուսումնական գարուն

Ուսումնական գարուն

Ես այս արձակուրդների ընթացքում կարդացել եմ Թեոդոր Դրայզերի ,,Ջեննի Գերհարդ,, վեպը:

Վերնագրից արդեն հասկանալի է, որ գիրքը պատմում է մի երիտասարդ աղջկա՝ Ջեննիի մասին: Ջեննին ապրում էր Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում: Նրա ընտանիքը վարում էր աղքատ կյանք և մի կերպ էր ամենինչ ծայրը-ծայրին հասցնում: Աշխատանքի անցնելով հյուրանոցում նրան նկատում է և սիրահարվում է սենատոր Բրենդերը, ով ազդեցիկ մարդ էր այդ ժամանակ: Նա խոստանում է ամուսնանալ նրա հետ: Ջեննին կարծում է, որ այդպես գոնե մի փոքր կթեթևացնի իր ընտանիքի հոգսերը: Տարօրինակ կերպով նրանց հարաբերությունները սրվում են և Ջեննին հղիանում է, իսկ սենատորը դժբախտաբար տիֆից մահանում մինչև ամուսնանալը: Հայրը դատապարտում է աղջկան, քանի որ նա խայտառակում է իրենց ընտանիքը։
Երեխայի ծնվելուց հետո Ջեննին ընտանիքով տեղափոխվում է Քլիվլենդ, որտեղ աշխատանքի է անցնում մի մեծահարուստ տիկնոջ մոտ՝ որպես աղախին։ Ծանոթանում է Լեսթեր Քեյնի՝ խոշոր արդյունաբերողի որդու հետ։ Նրան իրար են սիրահարվում: Տեղափոխվում են Չիկագո և բնակվում են միասին շքեղ առանձնատանը։ Նրանց ամուսնացած չլինելու և Ջեննիի անցյալի մասին տեղեկությունները տարածվում են, ինչի պատճառով Լեսթերի ընտանիքը զայրույթով է լցվում նրա նկատմամբ:

Ջեննիի իրական նախատիպը եղել է հեղինակի քույրը: Սա պտմություն էր հասարակության մեջ աղքատ, պարզասիրտ և անհամարձակ աղջկան բաժին ընկնող փորձությունների մասին: Չնայած հեղիանկը մտածել է, որ Ջեննիի բնավորության մեջ, իր բնավորություննել կա:

Գլխավոր հերոսներ

Ջեննի Գերհարդ – վեպի գլխավոր հերոսուհին։ Ուներ պարզ, ազնիվ միտք, մեծամիտ չէր: Չէր ստացել որոշակի կրթություն, բայց ուներ շատ նուրբ շարժ ու ձև նաև շատ արագ էր ընկալում նոր բաները, բայց անհամարձակ էր:

Միսիս Գերհարդ – Ջեննիի մայրը: Շատ բարեհոգի, աշխատասեր և պարզամիտ անձնավորություն էր: Սիրում էր երազել:

Վիլյամ Գերհարդ – Ջեննիի հայրը։ Նա գերմանացի էր։ Աշխատում էր որպես ապակեգործ։ Նույնպես շատ աշխատասեր էր: Պաշտում էր Լյութերական եկեղեցին և սրտին մոտ ընդունում դրա որոշումները: Համարում էր, որ իր աղջիկը շատ անազնիվ և վատ է վարվել ստելով, չնայած վերջում ներողամիտ գտնվեց:

Սենատոր Բրենդեր – միջին տարիքի տղամարդ, ով ԱՄՆ-ի սենատոր էր, որը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Նա բարեհոգի/մեծահոգի էր:

Լեսթեր Քեյն – Ջեննիի երկրորդ սերը։ Խելացի, հարուստ մի գործարար: Ուներ բնավորություն իրեն մի փոքր դուր չեկող վարկածին հակառակվելու չնայած նույնպես լավ մարդ էր և հաջողակ գործարար:

Լեթթի Պեյս – հարուստ այրի, ով շատ վաղուց հավանում էր Լեսթերին և իր նպատակին հասավ: Հմայիչ, նորաձև կին էր, վատ ղեկավար չէր:

Վեստա-Ջեննիի աղջիկը: Շատ էր սիրում մորը: Գեղեցիկ դաշնամուր էր նվագում: Համարձակ աղջիկ էր:

Գրքի հեղինակը բացահայտ քննադատում էր այն սոցիալական ու բարոյական համակարգը, որը մարդկանց ենթարկում է ճնշումների ու ընտրության բացակայության։ Գրքի մեջ կաին շատ հատվածներ սոցիալական անհավասարության և միջին դասի բարոյական նորմերի խախտման թեմաներով։ Ջեննին այն մարդկանցից էր, ով ստիպված է ընտրել արժանապատվությունը, սերը կամ շահը, որպեսզի գոյատևեր հասարակության մեջ, որն անընդհատ ճնշում է նրան:

Այս գիրքը ինձ օգնեց հասկանալ սոցիալական անարդարությունները: Հասարակության կարծիքը, երբ դու մի փոքր տարբերվում ես դրանից և այլն: Այն ցույց տվեց թե որքանով է մարդը զրկված իր ազատ ընտրությունների հնարավորությունից ժամանակի ու հասարակական կարգի մեջ: Այդ նույնը վերաբերում է նաև Ջեննիի սիրո ու ներքին աշխարհին, երբ նա պետք է ամեն քայլափոխի ընտրեր՝ պահպանել իր ազնվությունը և բարոյականությունը, թե ստիպված պիտի ծանոթանար կյանքի մութ և ցավալի կողմերին, որոնցով գուցե մի բանի արժանանա:

Leave a comment