
Կատարել .ԳայանեՄխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17
Մոլեկուլները և նրանց շարժումը
Տարբերակ 1
I. Կարո՞ղ է բուսական յուղի կաթիլը անսահմանափակ տարածվել ջրի մակերևույթով.
Ոչ չի կարող:Կաթիլը կտարածվի այնքան ժամանակ, քանի դեռ շերտի հաստությունը չի հավասարվել յուղի ամենափոքր մասնիկների չափերին:
Պատ.՝2
Ընտրեք ճիշտ սահմանումը.
II. Փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր նյութերը, կոչվում են ատոմներ:
Պատ.՝1
III. Նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչ մասերը կոչվում են մոլեկուլներ:
Պատ.՝2
IV. Ո՞ր նյութերում է (պինդ, հեղուկ թե գազային) տեղի ունենում դիֆուզիան.
Դիֆուզիա տեղի է ունենում պինդ մարմիններում, հեղուկներում, գազերում:
Պատ.՝4
V. Թթու դնելիս թարմ վարունգների վրա տաք աղաջուր են լցնում: Ինչո՞ւ է վարունգների աղիացումը տաք ջրում ընթանում ավելի արագ
Մոլեկուլների շարժման արագությունը մեծանում է, և դիֆուզիան արագ է կատարվում:
Պատ.՝3
VI. Նյութի մոլեկուլների միջև. գոյություն ունի փոխադարձ ձգողություն և վանողություն:
Պատ.՝1
Տարբերակ 2
I. Նույն նյութի մոլեկուլները. իրարից չեն տարբերվում:
Պատ.՝1
II. Տարբեր նյութերի մոլեկուլները. տարբերվում եմ միմյանցից:
Պատ.՝2
III. Ի՞նչ է դիֆուզիան.
Դիֆուզիյան մի նյութի մոլեկուլների ներթափանցումն է մյուս նյութի մոլեկուլների մեջ, նյութերի ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների) միմյանց խառնվելը:
Պատ.՝ 1 և 3 պատասխանները ճիշտ են
IV. Դիֆուզիայի երևույթից նյութի կառուցվածքի վերաբեյալ ի՞նչ կարևոր եզրակացություն կարելի է անել. Կարելի է անել եզրակացությւոն, որ բոլոր նյութերի մոլեկուլները անընդհատ շարժվում են:
Պատ.՝2
V. Որոշ պողպատե դետալների ամրությունը մեծացնելու համար նրանց մակերևութները պատում են քրոմով (այդ պրոցեսը կոչվում է քրոմապատում): Քրոմապատման համար դետալը տեղավորում են քրոմի փոշու մեջ և տաքացնում մինչև 1000°C: 10 -15 ժամ հետո քրոմը թափանցում է պողպատի վերին շերտի մեջ: Ֆիզիկական ի՞նչ երևույթ է տեղի ունենում.
Տեղի է ունենում դիֆուզիա:
Պատ.՝1
VI. Ի՞նչ նպատակով են տաքացնում պողպատե դետալները և քրոմի փոշին.
Մեծանում են երկու նյութերի մոլեկուլների շարժման արագությունները, և դիֆուզիան արագ է ընթանում:
Պատ.՝2
Տարբերակ 3
I. Մետաղների, հեղուկների և օդի տաքացման դեպքում նրանց ծավալը. մեծանում է:
Պատ.՝2
II. որովհետև նյութերը. կազմված են առանձին մասնիկներից:
Պատ.՝1
III. նրանց տաքացման դեպքում մասնիկների միջև արանքները մեծանում են:
Պատ.՝2
IV. Դիֆուզիան կախվա՞ծ է ջերմաստիճանից.
Ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան դիֆուզիան արագ է ընթանում:
Պատ.՝1
V. Արդյո՞ք նույն արագությամբ են շարժվում մոլեկուլները տաք ջրում և սառը ջրում.
Տաք ջրում արագությունն ավելի մեծ է,քան սառը ջրում:
Պատ.՝3
VI. Նյութի մոլեկուլները ձգում են միմյանց: Այդ դեպքում ինչո՞ւ նրանց միջև կան ազատ տարածություններ, և նրանք կիպ չեն կպչում իրար: Դրա պատճառը այն է, որ մոլեկուլները իրար շատ մոտենալու դեպքում միմյանց վանում են:
Պատ.՝3
Տարբերակ 4
I. Ապակե սրվակի մեջ լցնում են ջուր, իսկ հետո զգուշորեն ավելացնում են սպիրտ (նկ.3,ա): Չափելով սպիրտի մակարդակը’ այն խառնում են ջրի հետ: Պարզվում է, որ ստացված խառնուրդի ծավալը փոքր է երկու հեղուկների ծավալների գումարից (նկ.3.բ): Բերված բացատրություններից ո՞րն է ճիշտ.
Ճիշտ է այս բացատրությունը՝ ջրի մասնիկների միջև կան միջմոլեկուլային տարացքներ, որտեղ էլ տեղավորվում են սպիրտի մասնիկները:
Պատ.՝3
II. Ի՞նչ մասնիկներից է կազմված թթվածնի մոլեկուլը.
Թթվածնի երկու ատոմից:
Պատ.՝3
III.Ի՞նչ մասնիկներից է կազմված ջրածնի մոլեկուլը.
Ջրածնի երկու ատոմից:
Պատ.՝4
IV.Ի՞նչ մասնիկներից է կազմված ջրի մոլեկուլը.
Երկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից:
Պատ.՝1
V. Ո՞ր մարմիններում է դիֆուզիան արագ ընթանում’ պինդ, հեղուկ, թե գազային.
Գազային:
Պատ.՝4
VI. Նու՞յն արագությամբ են շարժվում արդյոք օդի մոլեկուլները ամռան շոգ և ձմռան ցուրտ օրերին.
Ամռանը ավելի արագ, քան ձմռանը:
Պատ.՝2
Նյութի երեք վիճակը
Տարբերակ 1
I. (1) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված պինդ մարմիններում և
ինչպիսի՞ շարժում են կատարում.
Մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են հավասարակշռության դիրքի շուրջը:
Պատ.՝3
II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում հեղուկներին.
Ունեն որոշակի ծավալ,ընդունում են անոթի ձևը, քիչ են սեղմվում:
Պատ.՝1, 3 և 4
III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն 1լ տարողությամբ անոթից պոմպով դուրս քաշենք և լցնենք 2լ տարողությամբ անոթի մեջ.
Այն կմեծանա երկու անգամ:
Պատ.՝1
IV. (3) Մոլեկուլները դասավորված են շատ մեծ հեռավորությունների վրա (իրենց չափերի հետ համեմատած), փոխազդեցության ուժը նրանց միջև թույլ է, շարժումը՜ քաոսային: Դա ինչպիսի՞ մարմին է.
Դա գազ է:
Պատ.՝1
V. (1) Ի՞նչ վիճակում կարող է գտնվել պողպատը’ պինդ, հեղուկ, գազային.
Այն կարող է գնտվել բոլոր երեք վիճակներում:
Պատ.՝4
Տարբերակ 2
I. (2) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված հեղուկներում և ինչպիսի՞ շարժում են կատարում.
Մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերից փոքր հեռավորության վրա և ազատ տեղափոխվում են մեկը մյուսի նկատմամբ:
Պատ.՝1
II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում գազերին.
Գրավում են իրենց հատկացված ողջ ծավալը,հեշտ են սեղմվում,չունեն սեփական ձև:
Պատ.՝1, 4 և 5
III. (1) Չափանոթում կա 100սմ³ ծավալով ջուր: Այն լցնում են 200սմ³ տարողություն ունեցող բաժակի մեջ: Կփոխվի՞ ջրի ծավալը.
Ծավալը չի փոխվի:
Պատ.՝3
IV. (3) Մոլեկուլները կիպ դասավորված են, ուժեղ ձգում են իրար, և յուրաքանչյուր մոլեկուլ տատանվում է որոշակի դիրքի շուրջ: Ի՞նչ մարմին է դա.
Դա պինդ մարմին է:
Պատ.՝3
V. (1) Ջուրը ինչպիսի՞ վիճակներում կարող է գտնվել’ պինդ, հեղուկ, գազային.
Բոլոր երեք վիճակներում:
Պատ.՝4
Տարբերակ 3
I. (2) Ինչպե՞ս են դասավորված գազի մոլեկուլները և ինչպիսի՞ շարժում են կատարում.
Մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերը մի քանի անգամ գերազանցող հեռավորությունների վրա և շարժվում են անկանոն:
Պատ.՝2
II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին.
Դժվար են փոխում ձևը, պահպանում են իրենց ձևը,դժվար են սեղմվում:
Պատ.՝1, 3 և 5
III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն պոմպով քաշենք 20լ տարողությամբ բալոնից և լցնենք 40լ տարողությամբ բալոնի մեջ.
Այն կմեծանա 2 անգամ:
Պատ.՝1
IV. (2) Կա՞ այնպիսի նյութ, որի մոլեկուլները դասավորված են մեծ հեռավորությունների վրա, ուժեղ ձգում են միմյանց և տատանվում են որոշակի դիրքերի շուրջը.
Ոչ, այդպիսի նյութ գոյություն չունի:
Պատ.՝4
V. (1) Ինչպիսի՞ վիճակում կարող է գտնվել սնդիկը’ պինդ, հեղուկ, գազային.
Բոլոր երեք վիճակներում:
Պատ.՝4
Տարբերակ 4
I. (3) Ներքևում նշված է մոլեկուլի վարքը հեղուկներում, գազերում և պինդ մարմիններում: Ի՞նչն է ընդհանուր հեղուկների և գազերի համար.
Որ մոլեկուլները շարժվում են անկանոն:
Պատ.՝3
II. (2) Տրված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին.
Ունեն որոշակի ծավալ, քիչ են սեղմվում:
Պատ.՝1 և 4
III. (1) Շշում կա 0,5լ ծավալով ջուր: Այն լցնում են 1լ տարողությամբ անոթի մեջ: Կփոխվի՞ արդյոք ջրի ծավալը.
Չի փոփոխվի:
Պատ.՝3
IV. (3) Մոլեկուլները դասավորված են այնպես, որ նրանց միջև եղած հեռավորությունները փոքր են մոլեկուլի չափերից: Նրանք ուժեղ ձգում են միմյանց և տեղափոխվում են մի տեղից մյուսը: Ինչպիսի՞ մարմին է դա.
Դա հեղուկ է:
Պատ.՝2
V. (1) ԻՆչպիսի՞ վիճակում կարող է գտնվել թթվածինը’ պինդ, հեղուկ, գազային.
Բոլոր երեք վիճակներում:
Պատ.՝4