Day: April 1, 2025
Կարծիքներ ամսագրայաին նյութերից
,,Սպանություն ,,Արևելյան ճեպընթացում,,,, ըստ Նարե Սուքիսյանի
Վերլուծությունը ինձ դուր եկավ: Այս գիրքը ես ամձամբ եմ կարդացել և ինձ հետաքրքիր էր իմանալ այլ կարծիքներ այս գրքի մասին: Համամիտ եմ, գիրքը ինձ համար էլ էր շատ հետաքրքիր: Նաև վերլուծությունում զգացվում էր, որ կարևորվորվում են տեղեկությունները նույնպես: Ինձ դուր եկավ վերլուծությունը: Բայց կար մի փոքրիկ վրիպում՝ այստեղ նշված էր, որ Պուարոն բրիտանացի է: Որոշ առմամբ դա կարելի է ճիշտ համարել, բայց իրականում նա բելգիացի է ( որոշ գրքերում ինքն էլ ամձամբ շեշտում էր դա, երբ նրան ֆրանսիացի էին ասում որոշ բառեր արտաբերելիս): Նա ընդամենը երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում (ինչպես նաև Ֆրանսիայում):
,,Ագաթա Քրիատի,, ըստ Մանանա Ղազարյանի
Ինձ շատ դուր եկավ թարգմանությունը: Նախ պիտի նշեմ, որ շատ պարզ և կոնկրետ է թարգմանված: Ինձ շատ դուր եկան փաստերը: Ես լինելով Ագաթա Քրիստիի դետեկտիվերը սիրող չգիտեի որոշ փաստեր, որ երբեք չէի իմանա եթե չկարդայի այս թարգմանությունը: Ես չգիտեի Ագաթա քրիստիի օրիորդական անուն-ազգանունը, երբեք չէի մտածի, որ տանն էր կրթվում և գաղափար չէի ունենա, որ բժշկուհի է եղել: Մեծ հետաքրքրությամբ կարդացի: Ինձ դուր եկավ: