Բարդ և պարզ նախադասություններ

Բարդ և պարզ նախադասություններ

Ըստ կազմության նախադասությունները լինում են պարզ և բարդ: 

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ նախադասություն:

Մեկից ավելի պարզ նախադասություններից կազմված նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: 

  1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում:  պարզ

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը:բարդ

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: բարդ

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: պարզ

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

  1. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

Շունը կաղում էր:

Հայրը վերադարձավ:

  1. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Երկար սպասված գարունը ուշ եկավ :

Մենք չենք լռում երբ բորբոքվում ենք: 

Տարիներ անցան այդ դեպքից: 

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս: Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը: Այն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: Առավել արժեքավոր է այդ տեսակը: Դրա հոտը շարունակ թոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:

Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ: Նրանց միջին տարիքը գերեզանցում է հարյուրը:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին: Թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը: Նրանք պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն: Որն օդում արձակում է սատկած միջատը:Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին: Նրանց մոտակայքում ինչ- որ տեղ գտնվելուց:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս: Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

  1. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։Երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման:Փղերը միակ «մերժվածները» չեն։Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է նման հակակրկեսային օրենք ընդունել:

Leave a comment