
Նախադասության գլխավոր անդամներՆախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:
1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: Եվ անապատի սահուն լռությունը–գոյական ծանրացավ նորից:Այնուհետև մենք–դերանուն էլ չէինք լսում նրա ձայնը: Գեղեցիկը–ածական կփրկի աշխարհը: Երեքը–թվական ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: Աղոթելը–բայ նրա միակ մխիթարությունն էր:Պտուղդ քաղող–դերբայ չկա: Ձերբակալվածները–գոյականաբար գործածված բայ միայն հրաշքի էին սպասում: Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը-գոյական:
2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր : Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը տխրեցնում էին ինձ-բազմակի ենթակա:
Ի՞նչ կոչվում այս ենթական: Ստորոգյալ Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ:
Համեմատել. դարբին Մարգարը Մարգարը դարբին է:Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:
3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:Լող է տալիս իր երազանքների գրկում:
Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:
Որպես հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը):
4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ ստորոգյալները:Եթե նա հիվանդ լինի–բաղադրյալ, ոչ մեկին իր մոտ չի թողնի–պարզ:Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը-բաղադրյալ ինձ գորգ թվաց-պարզ:Խաղաղված ծովակը ծփում է-բաղադրյալ:Իմ պապը շատ ծեր էր–բաղադրյալ:
5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: Ճանապարհին նա միայն գլխի շարժումով են պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան: Հանկարծ լաց ու կոծ լսվեցին: Ընդունվում է պատվերներ: Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ:
Ճանապարհին նա միայն գլխի շարժումով է պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել են հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացավ: Հանկարծ լաց ու կոծ լսվեց: Ընդունվում են պատվերներ:
Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: