Մենք միշտ մտածում ենք, որ հանճարները հատուկ մարդիկ են՝ ծնված արդեն իսկ մեծ տաղանդով: Բայց իրականում, հանճարները չեն ծնվում, նրանք դառնում են այդպիսին: Որպեսզի ինչ-որ բան ստեղծես կամ ինչ-որ բանի հասնես, պետք է քրտնաջան աշխատես, սովորես, փորձես և ոչ մի դեպքում չհանձնվես:
Մարդկանց մեծագույն ձեռքբերումները չեն գալիս հենց այնպես և մեկ օրում: Դրանք գալիս են երկար ու համառ աշխատանքից: Ամեն ոք ունի հնարավորություն և ընդունակություն ինչ-որ մի բանում հանճար դառնալու: Եթե ուզում ես դառնալ հանճար ուրեմն սկսիր ցանկացած պահի: Իսկ հետո ընդամենը պետք է օգտվել հնարավորությունից և չհանձնվել:
Ամեն մարդ ունի իր կյանքի նպատակները, բայց դրանք իրագործելու համար պետք է ունենա ինքնավստահություն և ձգտում: