Առաջնորդություն

Առաջնորդություն

Առաջնորդը կարելի է ասել այն մարդն է, որը ոգեշնչում է թիմին, կազմին, խմբին և այլ միավորություններին, քաջարելում է բոլորին, որպեսզի բոլորը հասնեն ցանկալի արդյունքի: Առաջնորդը պետք է լսի իր խմբի անդամներին վերլուծի նրանց կարծիքները և գա ընդհանուր եզրակացման ինչոր խնդրի լուծելու մասով: Կարծիք կա, որ մարդը ծնվում է որպես առաջնորդ, բայց լավ առաջնորդ դառնում է: Որպես հասարակական երևույթի առաջնորդություն, պետք է քայլեր անել, որոնք կնպաստեն հանրային բարիքի աճին: Առաջնորդության մեջ շատ կարևոր է, որ վերևում նշված որոշ հատկանիշների օգնությամբ թիմը միավորի իր ջանքերը և ամեն անդամ ամբողջությամբ զգա պատասխանատվությունը: Մարդիկ երբեմն շբոթում են առաջնորդությունը ղեկավարման հետ: Ճիշտ է կան նմանություններ, բայց այդ երևույթները իրարից տարբերվում են: Ղեկավարների գործն է ծրագրելը, կազմակերպելը, մանրամասն հետևելը կազմակերպմանը և այլն: Մինչդեռ առաջնորդի խնդիրն է ոգեշնչելը և խթանելը:

Կա նաև ժողովրդական առաջնորդություն: Դրա ժամանակ խմբի անդամները մասնակցում են որոշումների կայացմանը: Անդամները ազատորեն կարծիք են հայտնում և թողնում որոշումը առաջնորդին: Նրանք զգում են իրենց ներգրավված լինելը և դրանով ալժվելի ոգեշնչվում:

Leave a comment