Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է  տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ:

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

  1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները:

Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ:

Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի:

  1. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.

Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ,

գոյական

Բ. տխուր եղանակ, լեռնային օդ,

ածական

Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ,

դերանուն

Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր,

թվական

Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ,

դերբայ

Զ. վարդի նման այտեր

կապային բառեր

Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ :

բառակապակցություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

 Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանը: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:

Նրան ուշքի բերեց այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:

Մի ժպիտ գարնան երեկոյի նման գգվող թառել էր դեմքին:

Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:

Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝կոշտուկներով պատած ու հաղաբույր:
Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:

Հանկարծ փայտահատինմոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:

Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար,բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:

Երկար , բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ գազանիկը ՝ մարդու ձեռքերին նմանվող։

  1. Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,

որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: – Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:

Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:

Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման:

Հավաքվածներին մոտեցավ խուճապահար թռչունի նման մի աղջիկ:

Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:

Վերջալույսի շողերով օծված լեռը , առասպելական մի նահապետ էր կարծես։

Առասպելական մի նահապետ էր կարծես լեռը՝ վերջալույսի շողերով օծված։

Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:

Զանգը ՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:

Բոլորին հավաքում էր եկեղեցում զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած։

Leave a comment