Այցելություն պատմության թանգարան

Այցելություն պատմության թանգարան

Այսօր մենք գնացել էինք Պատմության թանգարան Անահիտ Աստվածուհու բրոնզե քանդակի ժամանակավոր ցուցադրությունը դիտելու։ Նախ մեզ ասացին, որ այն սրահը, որտեղ Անահիտն էր համապատասխանեցրել են այդ թեմային` իրենց թանգարանի նմուշներով։ Մեզ պատմեցին, որ Անահիտ աստվածուհին, որպես պտղաբերության և մայրության խորհրդանիշ, նշանակալից տեղ է զբաղեցնում հայոց պատմության, դիցաբանության և մշակույթի մեջ։ Նրա բրոնզե արձանի բեկորները՝ գլուխն ու ձեռքը, պատահաբար հայտնաբերել է մի մարդ իր բակից 1872 թվականին Սադակ քաղաքում: Որից հետո այն ճանապարհորդել է որոշ երկրներով և ձեռք բերվել մի մարդու կողմից, ով վերջում այն վաճառել է բրիտանական թանգարանին։ Իրականում բրիտանական թանգարանում այս նմուշը ներկայացնում են որպես հունական դիցաբանության Աֆրոդիտե աստվածուհու բրոնզե արձանը, քանի որ նրան նույնպես նման է։ Երբ գլուխը արդեն բրիտանական թանգարանում էր այդ նույն մարդը իր բակից գտել է նաև նրա ձեռքերը և այն նույն մարդը, որը ձեռք էր բերել Անահիտի գլուխը ձեռք բերեց և ձեռքերը և դրանք էլ վաճառեց բրիտանական թանգարանին։ Բացի բրոնզե քանդակից ցուցադրվում էին և այլ շատ հետաքրքիր բաներ։ Երկրորդ սրահում եկեղեցական պատկերներ էին` Մարիամ Աստվածածին, Մայր և մանուկ պատկերը, Հիսուսի խաչելությունը և այլն։ Այդ երկու սրահները դիտելուց հետո գնացինք դեպի մշտական ցուցադրությունը։ Այնտեղ նույնպես շատ գեղեցիկ նմուշներ էին։ Կային նախնադարյան մարդկանց դարաշրջանից սայլեր, գործիքներ, քարեր և այլն։ Կային տարբեր սրահներ մետաղադրամների, խաչքարերով, քանդակներով և այլ գեղեցիկ նմուշներով։

Ինձ շատ դուր եկավ Անահիտի քանդակը և ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այն տեսնելու։

Ահա որոշ նկարներ`

Leave a comment