
1.Կետադրի՛ր:
Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:
- Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:
Հեռագիրը` ընկերոջս գրած, բերել էին գիշերը:
Ծաղիկը` անուշ բուրմնունքով , դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` ախորժակը հագեցնող:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` տխրությունից մռայլ:
Մի ժպիտ` երջանկությունից փայլող, թառել էր դեմքին: